TOON EXPO․ INVEST 2026-ին ընդառաջ` քննարկվել են ցուցահանդեսին ճիշտ ու արդյունավետ պատրաստվելու նրբությունները
Ինչ, ինչպես, ով. TOON EXPO-ին ընդառաջ՝ կառուցապատողների հետ հանդիպմանը ցուցահանդեսի ընձեռած հնարավորություններն առավել արդյունավետ կիրառելու փորձով են կիսվել Big Projects-ի համահիմնադիրներ Համլետ Խնկոյանը, Դիանա Հարոյանը և Skilk Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։
Այս թրեյնինգը նպատակ ունի օգնել TOON EXPO-ին մասնակցել պատրաստվող ընկերություններին վաճառքի, մարքեթինգի ու մարդկային ռեսուրսների կառավարման առումով արդյունավետ պատրաստվել ցուցահանդեսին և էքսպոյից հետո ճիշտ գնահատել արդյունքները։
«Որպես ցուցահանդեսների կազմակերպիչ՝ Big Projects-ը երբեք չի սահմանափակվել կազմակերպիչ լինելով: Մենք մշտապես խորացել ենք մեր գործընկերների հաջողությունը պայմանավորող գործոններում, որոշեցինք առկա միջոցառումներին ավելացնել ավելի խորը, կրթական բաղադրիչ ունեցող միջոցառում», – Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար, TOON EXPO-ի կազմակերպիչ Դիանա Հարոյանը:
Անշարժ գույքի շուկայի ամենասպասված իրադարձությունն այս տարի կանցկացվի նոր կոնցեպտով ու անիրական մասշտաբով։ Կառուցապատողներն ամեն անգամ մեծ ոգևորությամբ ու մեծ ակնկալիքներով են մասնակցում Տուն էքսպոյին, բայց դրան պատրաստվելը մասնակցությունից պակաս կարևոր չէ։ Էքսպոյի արդյունքները մասնակիցներին կարող են գոհացնել` մեծ պատասխանատվությամբ ու բարձր գիտակցությամբ դրան պատրաստվելու դեպքում։
TOON EXPO-ն ոչ թե միջոցառում է, այլ բարձր ինտենսիվությամբ բիզնես գործընթաց։ Սա կազմակերպիչները հատուկ ընդգծում են մասնակիցների համար, իսկ այցելուներին հիշեցնում են՝ մարտի 27-ին, 28-ին և 29-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշոր ներկայացուցիչներն իրենց հատուկ առաջարկներով ձեզ կսպասեն Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի TOON EXPO-ի հիմքում կլինի ներդրումային գույքը։
