Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
«ԱրմենՏել»-ի աշխատակիցները Լեռնագոգ համայնքում մասնակցել են բարեկարգման աշխատանքների
30/10/2013 13:48
Կիսվել

«ԱրմենՏել»-ի աշխատակիցները Լեռնագոգ համայնքում մասնակցել են բարեկարգման աշխատանքների

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աշխատակիցները Հայաստանի մանուկներ հիմնադրամի և Լեռնագոգ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել են ծառատունկի:

Ընկերությունից հայտնում են, որ «Թթվածին դպրոցին» ծրագրի շրջանակում վերակառուցվել է Լեռնագոգ համայնքի դպրոցի բակը և համալրվել ոռոգման համակարգով, իրականացվել է ծառատունկ,  աղբամանների և նստարանների տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, ներկվել են համայնքի գլխավոր փողոցներից մեկի դարպասները՝ ստեղծելով ավելի գրավիչ միջավայր:

Միջոցառումն իրականացվում է համայնքների կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է. «ԱրմենՏել»  ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնելու մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագիրն այս ամենի վառ ապացույցներից մեկն է: Այսօր «ԱրմենՏել»  ընկերության աշխատակիցները համայնքի երեխաների հետ միասին արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի դպրոցի շրջանավարտները հիշեն իրենց դպրոցն այնքան գեղեցիկ և խնամված, ինչպիսին մենք այն տեսնում ենք հիմա»:

«Այսօր տեսա, թե ինչպես է իրականություն դառնում Հիմնադրամի առաքելությունը. երեխաները իրենք են նախաձեռնում իրենց միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր՝ առանց սպասելու մեր միջամտությանը: Երախտապարտ եմ, որ այս կարևոր գործում մեր կողքին է նաև «ԱրմենՏել»  ընկերությունը»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը:

2013 թվականի ընթացքում «ԱրմենՏել»  ընկերությունն աջակցել է Արմավիրի մարզի Լեռնագոգ, Քարակերտ և Դալարիկ համայնքների բարեկարգման աշխատանքներին: Բոլոր հովանավորված ծրագրերն ընտրվել են «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց ծրագրի շրջանակում, որի նպատակն էր նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:

Նշենք որ, «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ:  Համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31