2026թ․-ի հունվարին Հայաստանում գինու արտադրությունը աճել է 24.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 389.2 հազար լիտր գինի, որից 33.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալներն աճել են 11.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 32․8%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 13.5%-ով և կազմել 172.5 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 17.9%-ով և կազմել 45.5 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 22․6%-ով՝ կազմելով 1,474.2 հազար լիտր։
