Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00-1.50
OIL:  BRENT - 100.48+0.02 WTI - 95.49+1.11
COMEX:  GOLD - 5115.80-1.00 SILVER - 84.67-0.47
COMEX:  PLATINUM - 2149.70-0.63
LME:  ALUMINIUM - 3457.00+2.11 COPPER - 13042.00+0.68
LME:  NICKEL - 17693.00+1.28 TIN - 49647.00-2.05
LME:  LEAD - 1936.00-0.03 ZINC - 3309.00-0.59
FOREX:  USD/JPY - 159.39+0.23 EUR/GBP - 1.1505-0.26
FOREX:  EUR/USD - 1.1505-0.26 GBP/USD - 1.334-0.19
STOCKS RUS:  RTSI - 1137.11-0.41
STOCKS US: DOW JONES - 46677.85-1.56 NASDAQ - 22311.98-1.78
STOCKS US: S&P 500 - 6672.62-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 54452.96-1.04 TOPIX - 3649.85-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 25716.76-0.70 SSEC - 4129.10-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10305.15-0.47 CAC40 - 7984.44-0.71
STOCKS EUR:  DAX - 23589.65-0.21
12/03/2026  CBA:  USD - 377.44+0.17 GBP - 505.51-1.8
12/03/2026  CBA:  EURO - 436.25-1.65
12/03/2026  CBA:  GOLD - 62888-303 SILVER - 1046.4-27.4
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
13/03/2026 14:55
Կիսվել

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի կողմից ստացված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ներկայացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։

Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։

Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ՝ խնդրելով միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing), ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը

Ուշադրություն. եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և հաշվեհամարներին, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի։

ՀՀ կենտրոնական բանկը կրկին զգուշացնում է քաղաքացիներին.

Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing։

Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։

Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։

ՀՀ կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին լինել առավել զգոն և զգուշավոր, քանի որ նման խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է։

12/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.44
+0.17
Եվրո (EUR)
436.25
-1.65
Ռուբլի (RUR)
4.7633
+0.0197
Լարի (GEL)
138.23
-0.15
62888
-303
Արծաթ
1046.4
-27.4