ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 01/11/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 405.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 6.01 դրամով և կազմել 548.11 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 12.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 648.50 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 390.64 դրամով և կազմել 17250.94 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.87 դրամով և կազմել 289.25 դրամ: Պլատինի գինը նվազել է 340.88 դրամով և կազմել 18892.64 դրամ: