Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 103.94-5.12 WTI - 91.63-6.59
COMEX:  GOLD - 4325.20-5.49 SILVER - 69.05-0.69
COMEX:  PLATINUM - 1828.50-4.77
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 158.6-0.39 EUR/GBP - 1.1582+0.10
FOREX:  EUR/USD - 1.1582+0.10 GBP/USD - 1.3398+0.43
STOCKS RUS:  RTSI - 1074.43+0.86
STOCKS US: DOW JONES - 46208.47+1.38 NASDAQ - 21946.76+1.38
STOCKS US: S&P 500 - 6581.00+1.15
STOCKS JAPAN:  NIKKEI - 51515.49-3.48 TOPIX - 3486.44-3.41
STOCKS CHINA:  HANG SENG - 24382.47-3.54 SSEC - 3813.28-3.63
STOCKS EUR:  FTSE100 - 9894.15-0.24 CAC40 - 7726.20+0.79
STOCKS EUR:  DAX - 22653.86+1.22
23/03/2026  CBA:  USD - 377.38-0.12 GBP - 500.59-4.35
23/03/2026  CBA:  EURO - 433.61-2.7
23/03/2026  CBA:  GOLD - 55358-476 SILVER - 878.07+32.13
Վիետնամական ավիաընկերությունները չեղարկում են որոշ ներքին չվերթներ՝ վառելիքի պակասի պատճառով
24/03/2026 14:48
Կիսվել

Վիետնամական ավիաընկերությունները չեղարկում են որոշ ներքին չվերթներ՝ վառելիքի պակասի պատճառով

Վիետնամում մի շարք ավիաընկերություններ ժամանակավորապես չեղարկում են որոշ ներքին ուղղություններով չվերթներ՝ վառելիքի պակասի և դրա գների աճի պատճառով, որոնք պայմանավորված են Մերձավոր Արևելքում հակամարտությամբ:

Վիետնամի քաղաքացիական ավիացիայի վարչությունում հայտնել են, որ ապրիլի 1-ից երկրի պետական Vietnam Airlines ավիաընկերությունը կկրճատի ներքին չվերթների քանակը: Շաբաթական կչեղարկվի մոտ 20 չվերթ։

Մի շարք չվերթների չեղարկման մասին հայտնել են նաև VietJet Aviation JSC-ում։ Իսկ Bamboo Airways-ում նշել են, որ կփորձեն շարունակել թռիչքները առավել մեծ պահանջարկի ժամանակահատվածներում, սակայն դրանց հաճախականությունը կարող է ավելի ցածր լինել, քան նախորդ տարի։ Ընկերության ղեկավարությունը կոչ է արել երկրի իշխանություններին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել ավիաընկերություններին։

Չվերթների մի մասի հնարավոր դադարեցման մասին հայտարարել է նաև Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Հուսով ենք, որ դրա կարիքը չի լինի, սակայն նման հավանականություն կա», – ասել է նա։

Մարկոսի խոսքով՝ որոշ երկրներ արդեն հայտարարում են, որ չեն կարող վառելիքով լիցքավորել ֆիլիպինյան ինքնաթիռները իրենց օդանավակայաններում, ինչը նշանակում է, որ այդ ինքնաթիռները ստիպված են լրացուցիչ վառելիք տեղափոխել։ Նախագահը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է լուրջ խնդիր դառնալ։

Այն բանից հետո, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն ռազմական գործողություն սկսեցին Թեհրանի դեմ, Հորմուզի նեղուցը փաստացի արգելափակվեց Իրանի կողմից։ Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին միացնող նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր ծովային առևտրային ուղիներից մեկը և առանցքային նշանակություն ունի նավթի տարանցման համար։ Դրանով է անցնում աշխարհի նավթի և գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

23/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.38
-0.12
Եվրո (EUR)
433.61
-2.7
Ռուբլի (RUR)
4.5924
+0.1032
Լարի (GEL)
138.77
-0.2
55358
-476
Արծաթ
878.07
+32.13