Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2026թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
24/03/2026 21:40
Կիսվել

2026թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2026թ. հունվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 784,964 մարդ, այդ թվում 220,166 պետական և 564,798 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.2% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2026թ.  հունվարին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 137,425 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 127,274 է, որից պետական՝ 115,087, ոչ պետական՝ 12,187։

Մշակող արդյունաբերություն՝ 90,903 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 53,785 զբաղված, որից պետական՝ 28,027, ոչ պետական՝ 28,051։

Տեղեկատվություն և կապ՝ 44,738 աշխատակից, որից պետական՝ 2,091, ոչ պետական՝ 42,647։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 32,545 աշխատակից, որից պետական՝ 428, ոչ պետական՝ 32,117։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 40,342 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 36,525 զբաղված, որից պետական՝ 277, ոչ պետական՝ 36,248։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,247 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 29,766 աշխատակից, որից պետական՝ 363, ոչ պետական՝ 29,403։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 28,448 աշխատակից, որից պետական՝ 6,779, ոչ պետական՝ 21,669։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,874 զբաղված, որից պետական՝ 5,053, ոչ պետական՝ 821։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 26,252 զբաղված, որից պետական՝ 885, ոչ պետական՝ 25,367։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,889 աշխատակից, որից պետական՝ 9,502, ոչ պետական՝ 14,387։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,690 զբաղված, որից պետական՝ 3,991, ոչ պետական՝ 220,699։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,648 աշխատակից, որից պետական՝ 6,268, ոչ պետական՝ 16,380։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,273 աշխատակից, որից պետական՝ 1,541, ոչ պետական՝ 15,732։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,949  զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 10,962 զբաղված, որից պետական՝ 481, որ պետական՝ 10,481։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,818 աշխատակից, որից պետական՝ 626, ոչ պետական՝ 8,192։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,030 զբաղված, որից պետական՝ 3,805, ոչ պետական՝ 3,225։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52