Բիզնես

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
Labubu-ն շարունակում է ավելացնել արտադրողի շահույթը
25/03/2026 12:52
Կիսվել

Labubu-ն շարունակում է ավելացնել արտադրողի շահույթը

Չինական խաղալիքներ արտադրող Pop Mart International Group Ltd.-ն 2025 թվականին ավելացրել է իր հասույթն ավելի քան 2.8 անգամ, իսկ մաքուր շահույթը՝ ավելի քան 4 անգամ, սակայն հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը կտրուկ նվազել են։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ անցած տարվա հասույթը կազմել է 37.12 մլրդ յուան (5.38 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 13.04 մլրդ յուանի դիմաց։

Մաքուր շահույթն աճել է մինչև 12.78 մլրդ յուան՝ 2024 թվականի 3.13 մլրդ յուանից։

Հաշվետու ժամանակահատվածում Pop Mart-ի հասույթի զգալի մասը բաժին է ընկել Monsters հավաքածուին, որոնց մեջ մտնում են ատամնավոր նապաստակների նմանվող առասպելական արարածները՝ Labubu-ները, որոնք անցյալ տարի մեծ համաշխարհային ճանաչում են ձեռք բերել։ Այս շարքի վաճառքները ընկերությանը բերել են 14.16 մլրդ յուան կամ ընդհանուր հասույթի մոտ 38%-ը։

Այսքան մեծ կախվածությունը մեկ հավաքածուից հիասթափեցրել է ներդրողներին, որոնք մտավախություն ունեն, որ Labubu-ի նկատմամբ հետաքրքրության նվազումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ ընկերության ֆինանսական վիճակի վրա։

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03