2026թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումն աճել է 12.6%-ով
2026թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,064.1 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 716.5 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2026թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանն արտահանել է 1,168.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,895.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 12.6%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 7.3%։
