ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 05/11/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 5-ին, բորսայում կայացել է 1100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.51 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 19600000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.52%, փակմանը` 7.50%, առավելագույնը` 7.52%, նվազագույնը` 7.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.5110%: