Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը TOON Expo ցուցահանդեսին ներկայանում է բացառիկ առաջարկներով 
27/03/2026 21:38
Կիսվել

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը TOON Expo ցուցահանդեսին ներկայանում է բացառիկ առաջարկներով 

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը մարտի 27-ից 29-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին, որն այս անգամ ունի ներդրումային շեշտադրում:

Ամերիաբանկի տաղավարում այցելուներին կառաջարկվի արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար:

Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի նաև բացառիկ առաջարկ: Մասնավորապես, TOON Expo-ի այցելուներին Ամերիաբանկը տալիս է հնարավորություն ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով 0% կանխավճարով։ Առաջարկը սահմանափակ է և գործում է միայն ցուցահանդեսի օրերին:

Միևնույն ժամանակ, Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել, վերանորոգել, կառուցապատել անշարժ գույք 12.75% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 13.26-14.7%)  կամ 12.9% (փաստացի տոկոսադրույք՝ 13.26-14.7%) տոկոսադրույքով` 2% քեշբեքի հնարավորությամբ:

Ամերիաբանկը ներկայացնում է նաև ներդրումային վարկերի իր առաջարկը: Այս վարկատեսակի միջոցով ֆիզիկական անձինք կարող են գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և ստանալ լրացուցիչ եկամուտ: Օգտվելով այս վարկատեսակից՝ կարելի է նաև ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնել կամ այլ կերպ բիզնեսում ներդրում կատարել: Ներդրումային վարկատեսակը տրամադրվում է 3 արժույթով` ՀՀ դրամ` 13.75%, ԱՄՆ դոլար` 9.5%, եվրո` 8.5% տոկոսադրույքով:

Ամերիաբանկը ցուցահանդեսին ներկայանում է նաև իր MyHome.am օնլայն հարթակով, որն անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում է առավել հարմար և հասանելի: MyHome-ում հնարավոր է փնտրել, գնել, վաճառել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից, ինչպես նաև դիտարկել արտերկրում գույք ձեռք բերելու տարբերակներ:

MyHome-ի օգտատերերն այլ առավելություններ ևս ունեն. գրանցվելով հարթակում՝ այցելուները կարող են ստանալ մինչև 40% զեղչի պրոմո կոդ հարթակի գործընկեր խանութներից գնումներ կատարելու համար: MyHome-ում կարելի է նաև օգտվել վարկային, վերանորոգման և հիփոթեքային առաջարկների հաշվիչներից։ Հատկանշական է, որ վերջին 1 տարվա ընթացքում MyHome հարթակի օգտատերերի թիվն աճել է շուրջ 50%-ով:

Նշենք, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 23.1% շուկայի մասնաբաժնով (2025թ.-ի IV եռամսյակի տվյալներով)։

Հավելենք, որ Toon Expo ցուցահանդեսի շրջանակում ներկայանում են անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտների շուրջ 200 ընկերություններ՝ թե՛ Հայաստանի, թե արտասահմանյան շուկաներից: Ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ, նախորդ 5-ի արդյունքում վաճառվել է 750 մլն ԱՄՆ դոլարից ավելի անշարժ գույք։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52