Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Ֆիլիպինները Ռուսաստանից ավելի քան 2.4 մլն բարել նավթ է ձեռք բերել
30/03/2026 12:43
Կիսվել

Ֆիլիպինները Ռուսաստանից ավելի քան 2.4 մլն բարել նավթ է ձեռք բերել

Ֆիլիպինյան Petron Corporation ընկերությունը Ռուսաստանից գնել է 2.48 մլն բարել նավթ և կարող է շարունակել գնումները, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը մոտ ապագայում չկարգավորվի: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Եթե ներկայիս ճգնաժամը պահպանվի, իսկ մատակարարումների այլընտրանքային ուղիները անհասանելի լինեն կամ ունենան անբավարար թողունակություն, Petron Corporation-ը կարող է կրկին դիտարկել ռուսական նավթի ձեռքբերման հնարավորությունը՝ վառելիքի պաշարները համալրելու համար», – նշվում է San Miguel Corporation կոնգլոմերատի հայտարարության մեջ, որը պատկանում է Petron Corporation-ին։

San Miguel Corporation-ում նշել են, որ այս մատակարարումները թույլ են տվել նավթամթերքների պաշարները համալրել մինչև հունիս։ Միևնույն ժամանակ, մարտի 20-ին Մանիլայում հայտնել էին, որ նավթի պահուստները կբավականացնեն 45 օր։

Փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսման օրը, Ֆիլիպինների համար նախատեսված 2 մլն բարել նավթով բեռը չի կարողացել անցնել Հորմուզի նեղուցով։ Երկրորդ՝ ևս 2 մլն բարել նավթ պարունակող խմբաքանակի առաքումը, որը նախատեսված էր մարտի 7-ին, նույնպես չեղարկվել է։

Իր հերթին, Մանիլան վառելիքի մատակարարումների շուրջ բանակցություններ է վարում Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Հնդկաստանի հետ։ Ինդոնեզիան, ըստ ֆիլիպինյան իշխանությունների հայտարարությունների, խոստացել է շարունակել ածխի մատակարարումները։

Այս շաբաթ Phil Star պարբերականը հայտնել է, որ ֆիլիպինյան կողմը ստացել է Ռուսաստանից նավթի հերթական խմբաքանակ։ Մինչ այդ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը հայտարարել էր երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտության պատճառով էներգակիրների մատակարարումների խափանումների պայմաններում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը տրամադրել էր ընդհանուր լիցենզիա, որը թույլ է տալիս Ռուսաստանի նավթի և նավթամթերքների վաճառքը, եթե դրանք նավերի վրա բեռնված են եղել մինչև 2026 թվականի մարտի 12-ը։ Այս միջոցառումը գործում է մինչև 2026 թվականի ապրիլի 11-ը։

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37