Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամերիաբանկը մեկնարկել է հատուկ քարտային արշավ` բժիշկների համար
11/11/2013 10:35
Կիսվել

Ամերիաբանկը մեկնարկել է հատուկ քարտային արշավ` բժիշկների համար

Ամերիաբանկը հանդես է գալիս միայն բժիշկների համար մշակված  հատուկ քարտային արշավով, որն, ըստ բանկի բնորոշման, յուրօրինակ ֆինանսական շտապ օգնություն է բժիշկների համար:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկանցում են Ամերիաբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Բանկը, առանձնահատուկ ուշադրության արժանացնելով հանրության համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտի ներկայացուցիչներին, արշավի շրջանակներում առաջարկում է քարտով վարկային գիծ` սահմանելով յուրահատուկ արտոնյալ պայմաններ: Մասնավորապես, վարկային գծի օգտագործման համար մինչև տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվում, և մինչև տարեվերջ քարտի սպասարկումն անվճար է:

Փաթեթից կարող են օգտվել «Նաիրի», «Շենգավիթ», «Էրեբունի», «Նորք-Մարաշ», «Մալաթիա», «Սուրբ Գիգոր Լուսավորիչ», «Ռաֆայել» բժշկական կենտրոնների, «Մարգարյան» հիվանդանոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Արաբկիր» բժշկական համալիրի, «Սուրբ Մարիամ» ընտանիքի առողջության կենտրոնի,  «Իզմիրլյան» գիտա-բժշկական կենտրոնի, «Մեդեսի», «Մատիկյան» ստոմատոլոգիական կլինիկաների և այլ առաջնակարգ առողջապահական հաստատությունների բժիշկները:

Արշավի շրջանակներում ներկայացված բժշկական հիմնարկությունների գլխավոր բժիշկներին, բաժանմունքների ղեկավարներին տրամադրվում է Visa/Master Platinum քարտ, որի վարկային գծի սահմանաչափը կազմում է մինչև 3,0 մլն ՀՀ դրամ,  ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող, բայց գիտական կոչում ունեցող բժիշկներին տրամադրվում է  Visa/Master Gold քարտ` մինչև 1,0 մլն ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով, իսկ մյուս բժիշկներին տրամադրվում է Visa/Master Standard քարտ` մինչև 500,000 ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով:

Վարկային գիծը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով, ընդ որում, չի պահանջվում լրացուցիչ հաստատում և այն ստացող անձի եկամտի վերաբերյալ փաստաթուղթ:

Ամերիաբանկում վստահ են, որ այս նոր նախաձեռնությունը կնպաստի բժիշկների ֆինանսական ընթացիկ խնդիրների լուծմանը, նոր գործընկերական հարաբերությունների ձևավորմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52