ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 11/11/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 11-ին, բորսայում կայացել է 9000000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 19 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 28100000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.27%, փակմանը` 7.28%, առավելագույնը` 7.28%, նվազագույնը` 7.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.2753%: