Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանից արտահանվել է 17.3 մլն լիտր գինի
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանից աշխարհի 51 երկիր է արտահանվել 17.3 մլն լիտր գինի՝ ընդհանուր 53.2 մլն ԱՄՆ դոլարի արժեքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված գինու ծավալն աճել է 5%-ով, իսկ արժեքը՝ 7%-ով։
«Վրացական գինու արտահանման առանձնահատուկ աճ է գրանցվել ռազմավարական շուկաներում, մասնավորապես՝ Գերմանիայում, որտեղ արտահանումը հասել է 375 հազար լիտրի, ինչը 32%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:
Գերատեսչության հաղորդագրությունից պարզ է դառնում նաև, որ Մեծ Բրիտանիա գինու արտահանումն աճել է 9%-ով (86 հազար լիտր), իսկ Չինաստանում գրանցվել է 4% աճ՝ մինչև 831 հազար լիտր:
