Stellantis-ը տարվա առաջին եռամսյակում մատակարարումներն ավելացրել է 12%-ով՝ մինչև 1.4 մլն ավտոմեքենա
Ավտոմոբիլային կոնցեռն Stellantis NV-ն տարվա առաջին եռամսյակում մատակարարումներն ավելացրել է 12%-ով, ընդ որում՝ աճ է գրանցվել բոլոր տարածաշրջաններում։
Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, հունվար-մարտ ամիսներին վաճառվել է 1.361 մլն ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.217 մլն-ի համեմատ։
Հյուսիսային Ամերիկայում վաճառքներն աճել են 17%-ով (մինչև 379 հազար մեքենա), Եվրոպայում՝ 12%-ով (մինչև 637 հազար), Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ 11%-ով (մինչև 111 հազար), Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 15%-ով (մինչև 15 հազար), Հարավային Ամերիկայում՝ 4%-ով (մինչև 219 հազար)։
Stellantis-ի շուկայական կապիտալիզացիան վերջին երեք ամիսներին նվազել է 19%-ով (մինչև 26 մլրդ եվրո), մինչդեռ FTSE MIB ֆոնդային ինդեքսը բարձրացել է 5.5%-ով։
Stellantis-ը արտադրում է 14 ապրանքանիշի ավտոմեքենա, այդ թվում՝ Alfa Romeo, Chrysler, Citroen, Dodge, Fiat, Jeep, Maserati, Opel, Peugeot, Ram, Vauxhall, ավելի քան 30 երկրում տեղակայված գործարաններում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

