ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 12/11/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 12-ին, բորսայում կայացել է 650000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 4 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 2600000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.15%, փակմանը` 7.15%, առավելագույնը` 7.15%, նվազագույնը` 7.15%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.1500%: