Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Նախարար. 2014թ.-ի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 5.2% իրական աճ
13/11/2013 18:32
Կիսվել

Նախարար. 2014թ.-ի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 5.2% իրական աճ

2014 թվականին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը` ապահովելով կայուն տնտեսական աճ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կարևորվելու է նաև տնտեսական աճն ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտումն ու ներդրումը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված և արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները:

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Դավիթ Սարգսյանը նշել է, որ ներկայացված բյուջեի նախագծի առաջին ու ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ կառավարությունը ներկայացնում է պետական բյուջեի նախագիծը ծրագրային ձևաչափով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ամրագրված լինելու պայմաններում:

Նախարարը պարզաբանել է, որ  2014 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված են հետևյալ մակրոտնտեսական չափորոշիչները՝ 2014 թվականի համար կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի իրական աճ՝ 5.2%-ի չափով, գնաճ՝ միջինը 5.5%-ի չափով, 12-ամսյա գնաճ՝ 4.5%-ի չափով և համախառն ներքին արդյունքի ինդեքս դեֆլյատոր՝ 4.3%-ի չափով, պետական բյուջեի պակասուրդը համախառն ներքին արդյունքում՝ 2.3%-ի չափով, ընթացիկ հաշվի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքում՝ 8.6%-ի չափով:

Ըստ այդմ, ձևավորվել են 2014 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը: Համապատասխանաբար եկամուտների գծով մուտքերը կկազմեն 1 տրլն 134 մլրդ 415 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 244 մլրդ 950 մլն դրամ և դեֆիցիտի գծով` 110 մլրդ 534 մլն դրամ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46