Սոցիալական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
«ԱրմենՏել»-ը պարգևատրել է երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին նվիրված մրցույթի հաղթողներին
14/11/2013 15:40
Կիսվել

«ԱրմենՏել»-ը պարգևատրել է երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին նվիրված մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) ամփոփել է «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթի արդյունքները: Մրցույթը նվիրված էր երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին և իրականացվում էր լուսանկար, էսսէ և կարճ պատմվածք անվանակարգերում: 

Ընկերությունից տեղեկացնում են, որ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգևատրել է մրցույթի հաղթողներին: Հատուկ հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր անվանակարգում հաղթող աշխատանքների հեղինակներ՝ Դավիթ Յավրյանը (կարճ պատմվածք), Նվարդ Մինասյանը (լուսանկար) և Վալերիա Ղաբուզյանը (էսսէ) որպես մրցանակ ստացել են Samsung Galaxy Note 10.1 (N8000) պլանշետներ:

Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia խմբի պաշտոնական էջում կայացած քվեարկության արդյունքում Արարատ Գուլանյանի աշխատանքն արժանանացել է ֆեյսբուքի երկրպագուների համակրանքին և պարգևատրվել է հատուկ մրցանակով՝ ILIFE WTAB 704 DC պլանշետով: 

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մյուս ութ մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ՝ Energy System Media Tablet S7 պլանշետներ:

«ԱրմենՏել ընկերության անունից սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր յուրովի ներկայացրեցին մայրաքաղաքի հեռախոսակապի զարգացման հարյուրամյա պատմությունը՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն:  Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք երևանյան հեռախոսակապի  դարավոր պատմության կրողը և անչափ ուրախ, որ մրցույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ հենց նրանք են մեզ հետ միասին կերտելու այս պատմության շարունակությունը:  Եղեք ավելի ակտիվ, ստեղծագործ և նախաձեռնող, իսկ մենք կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթ մեկնարկել էր սույն թվականի սեպտեմբերի 19-ին: Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել է ավելի քան 150 աշխատանք:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59