Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2026թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
05/05/2026 15:57
Կիսվել

2026թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2026թ. փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 797,415 մարդ, այդ թվում 224,151 պետական և 573,264 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.8% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2026թ. փետրվարին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 138,003 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 129,634 է, որից պետական՝ 116,862, ոչ պետական՝ 12,772։

Մշակող արդյունաբերություն՝ 91,508 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 55,757 զբաղված, որից պետական՝ 28,021, ոչ պետական՝ 27,736։

Տեղեկատվություն և կապ՝ 45,040 աշխատակից, որից պետական՝ 2,103, ոչ պետական՝ 42,937։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 32,856 աշխատակից, որից պետական՝ 443, ոչ պետական՝ 32,413։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 40,695 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 38,433 զբաղված, որից պետական՝ 281, ոչ պետական՝ 38,152։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 42,183 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 30,928 աշխատակից, որից պետական՝ 402, ոչ պետական՝ 30,526։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 29,053 աշխատակից, որից պետական՝ 6,735, ոչ պետական՝ 22,318։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,932 զբաղված, որից պետական՝ 5,000, ոչ պետական՝ 932։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 26,383 զբաղված, որից պետական՝ 871, ոչ պետական՝ 25,512։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,460 աշխատակից, որից պետական՝ 9,865, ոչ պետական՝ 14,595։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,802 զբաղված, որից պետական՝ 4,057, ոչ պետական՝ 20,745։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,680 աշխատակից, որից պետական՝ 6,308, ոչ պետական՝ 16,372։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,470 աշխատակից, որից պետական՝ 1,543, ոչ պետական՝ 15,927։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,121 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 11,171 զբաղված, որից պետական՝ 447, որ պետական՝ 10,724։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,042 աշխատակից, որից պետական՝ 643, ոչ պետական՝ 8,399։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,052 զբաղված, որից պետական՝ 3,830, ոչ պետական՝ 3,222։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52