
Կայացել է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Այսօր՝ նոյեմեբերի 18-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26195147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 257 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 242 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 403 567 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4981 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5496 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 գործակալ: