Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին։
Եթե հետաքրքրված եք մեր երկրի դրամաշրջանառության պատմությամբ, ցանկանում եք տեսնել անընդհատ համալրվող հուշադրամների շարքը և ծանոթանալ բացառիկ դրամագիտական արժեքներին, ապա սպասում ենք ձեզ մեր կենտրոնում։
Մայիսի 16-ին, շաբաթ օրը, «Կենտրոնական բանկի Երևանի այցելուների կենտրոնը բաց կլինի 11:00-ից մինչև 24:00։
Մայիսի 18-ին, երկուշաբթի օրը, Կենտրոնական բանկի Երևանի և Դիլիջանի այցելուների կենտրոնները կգործեն 11:00-ից մինչև 18:00։
Մուտքն ազատ է։
