2026թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումն նվազել է 3․3%-ով
2026թ.-ի հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6,320.2 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0․3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,665 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2026թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանն արտահանել է 2,327.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,992.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 3․3%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 2․5%։
