«Աստղային պատերազմներ» նոր ֆիլմն ԱՄՆ-ում և Կանադայում մեկնարկային շաբաթավերջին հավաքել է 82 մլն դոլար
«Մանդալորացին և Գրոգուն» ֆիլմը, որը հիմնված է «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի վրա, անցած շաբաթավերջին Հյուսիսային Ամերիկայի կինովարձույթում հավաքել է 82 մլն դոլար։
Սպասվում է, որ երկուշաբթին ներառյալ, որն ԱՄՆ-ում նույնպես ոչ աշխատանքային օր է, ներքին շուկայի ընդհանուր հասույթը հասած կլինի 102 մլն դոլարի։
Չնայած բավականին լավ արդյունքներին՝ ֆիլմի մեկնարկը դարձել է ամենաթույլը ֆրանշիզայի համար այն պահից ի վեր, երբ այն 2012 թվականին գնեց Disney ստուդիան։ Նախորդ հակառեկորդը սահմանել էր «Սոլո. Աստղային պատերազմների պատմություն» ֆիլմը, որը 2018 թվականին վարձույթի առաջին երեք օրում հավաքել էր 84 մլն դոլար, իսկ առաջին չորս օրում՝ 103 մլն դոլար։ Սակայն «Մանդալորեցին և Գրոգուն» զգալիորեն ավելի փոքր բյուջե ունի, քան «Սոլո»-ն՝ 165 մլն դոլար՝ 300 մլն-ի դիմաց, ինչպես նաև ստացել է ավելի դրական գնահատականներ հանդիսատեսից և կինոքննադատներից։
