Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Վենեսուելացիները նախընտրում են դոլարը՝ 600% գնաճը զսպելու համար
29/05/2026 14:41
Կիսվել

Վենեսուելացիները նախընտրում են դոլարը՝ 600% գնաճը զսպելու համար

Վենեսուելացիների ավելի քան կեսը կողմ է տնտեսության դոլարացմանը՝ աշխարհի ամենաբարձր գնաճային տեմպերից մեկի դեմ պայքարելու նպատակով, գրում է Bloomberg-ը։

Bloomberg News-ի համար իրականացված AtlasIntel-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 31%-ը աջակցում է տնտեսության դոլարացմանը, իսկ ևս 26%-ը վճռականորեն սատարում է այդ քայլին։ Համեմատության համար՝ դոլարացմանը դեմ կամ կտրականապես դեմ է արտահայտվել ընդհանուր առմամբ 30%-ը։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ սպառողական գների տարեկան աճը ապրիլին արագացել է՝ հասնելով 600%-ի՝ դեկտեմբերին արձանագրված 475%-ի համեմատ։ Դա ավելի է խորացրել վենեսուելացիների սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք պայմանավորված են ցածր աշխատավարձերով և թույլ աշխատաշուկայով։

Տնտեսական տրամադրությունները շարունակում են վատթարանալ՝ չնայած Կարակասի և Վաշինգտոնի համատեղ ջանքերին՝ տնտեսությունը ներդրումների համար ավելի բաց դարձնելու ուղղությամբ։ Մայիսին հարցվածների շուրջ 79%-ը երկրի տնտեսական իրավիճակը բնութագրել է որպես «վատ», ինչը 2 տոկոսային կետով ավելի բարձր է նախորդ ամսվա ցուցանիշից։

Այս ֆոնին նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի գործունեության նկատմամբ դժգոհության մակարդակը բարձրացել է մինչև 59%՝ ապրիլի համեմատ աճելով գրեթե 12 տոկոսային կետով։

Տնտեսության դոլարացման գաղափարը սկսել է ավելի լայն աջակցություն ստանալ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունից հեռացումից հետո, ինչը Վենեսուելային ներքաշել է անկայուն անցումային շրջան՝ Վաշինգտոնի զգալի ազդեցության պայմաններում։

AtlasIntel-ը մայիսի 21-25-ը հարցում է անցկացրել Վենեսուելայի 3,626 չափահաս բնակչի շրջանում։ Հետազոտության սխալի սահմանը կազմել է ±2%։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58