NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են 28/11/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.29%-ով և կազմել 1237.80 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.11%-ով և կազմել 19.63 դոլար, իսկ պլատինի հունվար ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.40%-ով և կազմել 1352.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):