Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2026թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
04/06/2026 21:05
Կիսվել

2026թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2026թ. մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 812,448 մարդ, այդ թվում 224,917 պետական և 587,531 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.6% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2026թ. մարտին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 141,541 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 130,823 է, որից պետական՝ 117,367, ոչ պետական՝ 13,456։

Մշակող արդյունաբերություն՝ 94,986 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 56,781 զբաղված, որից պետական՝ 28,129, ոչ պետական՝ 28,652։

Տեղեկատվություն և կապ՝ 46,151 աշխատակից, որից պետական՝ 2,111, ոչ պետական՝ 44,040։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 33,799 աշխատակից, որից պետական՝ 459, ոչ պետական՝ 33,340։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 42,608 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 41,508 զբաղված, որից պետական՝ 286, ոչ պետական՝ 41,222։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,657 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 25,363 աշխատակից, որից պետական՝ 347, ոչ պետական՝ 25,016։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 30,227 աշխատակից, որից պետական՝ 6,861, ոչ պետական՝ 23,366։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,032 զբաղված, որից պետական՝ 5,083, ոչ պետական՝ 949։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 26,742 զբաղված, որից պետական՝ 871, ոչ պետական՝ 25,871։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 25,136 աշխատակից, որից պետական՝ 10,009, ոչ պետական՝ 15,127։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 26,050 զբաղված, որից պետական՝ 4,280, ոչ պետական՝ 21,770։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 23,415 աշխատակից, որից պետական՝ 6,342, ոչ պետական՝ 17,073։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,612 աշխատակից, որից պետական՝ 1,542, ոչ պետական՝ 16,070։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,463 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 11,672 զբաղված, որից պետական՝ 505, որ պետական՝ 11,167։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,484 աշխատակից, որից պետական՝ 640, ոչ պետական՝ 8,844։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,229 զբաղված, որից պետական՝ 3,948, ոչ պետական՝ 3,281։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08