Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+1.00
EUR BUY - 423.00-2.00 EUR SELL - 428.00-3.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
Kia Seltos 2027․ Երբ բյուջետային քրոսովերը շատ է ցանկանում դառնալ ֆլագման
08/06/2026 15:18
Կիսվել

Kia Seltos 2027․ Երբ բյուջետային քրոսովերը շատ է ցանկանում դառնալ ֆլագման

Կորեական Kia ավտոարտադրողը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը ամերիկյան շուկայում՝ աստիճանաբար թարմացնելով մոդելային շարքը միասնական դիզայներական ոճով։ Այս անգամ փոփոխությունների է ենթարկվել Kia Seltos 2027 մոդելային տարվա քրոսովերը։ Մոդելը, որը նախկինում համարվում էր ապրանքանիշի քրոսովերների աշխարհ մուտք գործելու ամենամատչելի տարբերակը, այժմ փորձում է նմանվել ավելի բարձր դասի մոդելներին, և պետք է խոստովանել՝ դա բավական հաջող է ստացվում:

Թարմացման հիմնական շեշտադրումը կատարվել է արտաքին դիզայնի վրա։ Seltos-ը ստացել է նոր LED լուսարձակներ և ռադիատորի վերափոխված ճաղավանդակ, ինչի շնորհիվ մեքենան վիզուալ դարձել է ավելի լայն և ագրեսիվ։

Դիզայներներն ակնհայտորեն ոգեշնչվել են Kia-ի առաջատար մոդելներից, ինչպիսիք են Kia Telluride-ը և Kia EV9-ը։ Քրոսովերը փոքր-ինչ մեծացել է չափերով, ինչը նրան ավելի ներկայացուցչական տեսք է հաղորդում, թեև այն շարունակում է մնալ կոմպակտ քաղաքային ավտոմեքենա։

Ընկերության պաշտոնական տվյալների համաձայն՝ նույնիսկ բազային տարբերակն այլևս չի հիշեցնում «աղքատ ազգականին»։ Գնորդները ստանում են ժամանակակից դիզայն՝ առանց ավելորդ քրոմապատ տարրերի, որոնք նախկինում լայնորեն կիրառվում էին։ Սա լիովին համապատասխանում է Kia-ի «Opposites United» դիզայներական հայեցակարգին, որտեղ պարզ ձևերը համադրվում են տեխնոլոգիական լուծումների հետ։

Տեխնիկական տեսանկյունից առաջարկվում է երկու ստուգված շարժիչ։ Հիմնական համալրումներում տեղադրվում է 2,0-լիտրանոց մթնոլորտային շարժիչ՝ 147 ձիաուժ հզորությամբ, որը զուգակցվում է CVT տիպի վարիատորի հետ։ Սա տարբերակ է նրանց համար, ովքեր գնահատում են հարթ ընթացքն ու հարմարավետությունը։

Ավելի պահանջկոտ վարորդների համար նախատեսված է X-Line SX տարբերակը՝ 1,6-լիտրանոց տուրբոշարժիչով, որը զարգացնում է 190 ձիաուժ հզորություն։ Այստեղ արդեն օգտագործվում է դասական 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ, որը թույլ է տալիս լիարժեք օգտագործել շարժիչի հնարավորությունները։

Քարշակը կարող է լինել ինչպես առջևի, այնպես էլ լիաքարշակ։ Հետաքրքիր է, որ Kia-ն շարունակում է լիաքարշակ համակարգ առաջարկել նույնիսկ կոմպակտ մոդելների համար, մինչդեռ որոշ մրցակիցներ վառելիքի խնայողության նպատակով ամբողջությամբ անցնում են առջևի քարշակի։

Ռեգո Ինշուրանս

Փորձագետների գնահատմամբ՝ տուրբոշարժիչով և լիաքարշակ համակարգով տարբերակը ամենահավասարակշռվածն է դինամիկայի և կառավարման տեսանկյունից։

2027 թվականի Seltos-ի սրահում վարորդին դիմավորում է ժամանակակից «ապակե» կոկպիտը։ Նույնիսկ բազային տարբերակում առկա է 12,3-դյույմանոց մուլտիմեդիա էկրան, որը սահուն միանում է թվային գործիքային վահանակին։

Ավանդական սլաքային ցուցիչներն աստիճանաբար զիջում են տեղը թվային ինտերֆեյսներին։ Ավելի հարուստ համալրումներում հասանելի են նաև անլար լիցքավորում, նստատեղերի տաքացում և երկգոտի կլիմայական վերահսկման համակարգ։

Էլեկտրոնային օգնականների փաթեթը նույնպես ընդլայնվել է։ Քրոսովերը կարողանում է պահպանել երթևեկության գոտին, ավտոմատ արգելակել վտանգի դեպքում և վերահսկել վարորդի հոգնածության մակարդակը։ Այս համակարգերն այսօր արդեն ոչ թե շքեղություն են, այլ անվտանգության ստանդարտ, որին Kia-ն մեծ ուշադրություն է դարձնում։

ԱՄՆ-ում Kia Seltos 2027-ի հիմնական տարբերակի մեկնարկային գինը կազմում է մոտ 25 000 դոլար։ Իսկ առավել հարուստ համալրմամբ տարբերակը՝ տուրբոշարժիչով և պանորամային տանիքով, գնահատվում է մոտ 33 000 դոլար։

Սա Seltos-ին դարձնում է բավականին մրցունակ առաջարկ՝ հաշվի առնելով գների շարունակական աճը կոմպակտ քրոսովերների սեգմենտում։

Ավելի ուշ ընկերությունը նախատեսում է ներկայացնել նաև հիբրիդային տարբերակը, ինչը տրամաբանական քայլ է՝ հաշվի առնելով Kia Sportage հիբրիդի հաջողությունը։ Kia-ն ներկայումս ամուր դիրքեր է զբաղեցնում ԱՄՆ շուկայում, և թարմացված Seltos-ը բոլոր հնարավորություններն ունի այդ հաջողությունն էլ ավելի ամրապնդելու՝ առաջարկելով ֆլագմանին մոտ արտաքին տեսք՝ համեմատաբար մատչելի գնով:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37