Հայկական գինիների պահանջարկն աճել է
Հայաստանում գինու արտադրության ծավալները շարունակում են աճել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 4,62 մլն լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 28%-ով:
2012 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել էր 3,60 մլն լիտր գինի:
Նշենք նաև, որ այս տարի արտերկրում մեծացել է հայկական արտադրության գինիների պահանջարկը: Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից խաղողի գինու արտահանման ծավալը, բնաիրային արտահայտությամբ, աճել էին շուրջ 64%-ով: Հաշվետու ամիսներին մեր երկրից արտահանվել է 991,81 հազար լիտր խաղողի գինի՝ 3,0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով: