Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Nissan-ը նոր Skyline-ի ստեղծման ժամանակ կիրառել է «չինական» մոտեցումը
18/06/2026 13:06
Կիսվել

Nissan-ը նոր Skyline-ի ստեղծման ժամանակ կիրառել է «չինական» մոտեցումը

Nissan-ի և Dongfeng Motor Corporation-ի համագործակցությունը վերջին մեկ տարվա ընթացքում ճապոնական ավտոարտադրողին բերել է բազմաթիվ դրական արդյունքներ։ Ընկերությունը Չինաստանում ներկայացրել է NX ավտոմեքենաների նոր շարք, որը ստեղծվել է չինացի գործընկերոջ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Սակայն, ինչպես պարզվել է, Nissan-ը Dongfeng-ի հետ համագործակցության արդյունքները տեղափոխում է նաև իր գլոբալ մոդելների վրա։

Մեծապես չինական ընկերությունների ազդեցության պատճառով համաշխարհային ավտոշուկայում մրցակցությունը զգալիորեն սրվել է։ Այդ պատճառով արտադրողները ստիպված են ոչ միայն ստեղծել դիզայնի և հագեցվածության տեսանկյունից գրավիչ ավտոմեքենաներ, այլև էապես կրճատել դրանց մշակման ժամկետները։ Հակառակ դեպքում նրանք չեն կարողանա հաղթել մրցակցային պայքարում։

Nissan-ի ղեկավարությունը դա լավ է հասկանում։ Հենց այդ պատճառով ճապոնական ընկերությունը որդեգրել է չինական տեխնոլոգիական մոտեցումները, որոնք օգնում են զգալիորեն կրճատել ավտոմեքենաների մշակման ժամանակը։

Ռեգո Ինշուրանս

Այս մեթոդների շնորհիվ ստեղծված առաջին մոդելը կլինի Nissan Skyline-ը։ Nissan-ի ներկայացուցիչների խոսքով՝ այդ մոդելի մշակման համար պահանջվել է ընդամենը 26 ամիս, մինչդեռ սկզբնական ծրագրով ավտոմեքենան պետք է թողարկվեր 55 ամիս անց։

Ընկերությունում ընդգծել են, որ Skyline-ի մշակման գործընթացի նման զգալի արագացումը մեծապես հնարավոր է դարձել արհեստական բանականության, ինչպես նաև նախագծման փուլում կիրառվող թվային գործիքների շնորհիվ։

Այժմ Nissan-ը մտադիր է այս փորձը կիրառել նաև նոր ավտոմեքենաների ստեղծման ժամանակ։ Ճապոնական ընկերությունը նպատակ ունի նոր մոդելներ թողարկել յուրաքանչյուր 30 ամիսը մեկ։

Նշենք, որ Nissan-ը մինչ օրս ամբողջությամբ չի հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք պայմանավորված են ամբողջ աշխարհում վաճառքների զգալի անկմամբ։ Հնարավոր է, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանն օգնի բարելավել իր վիճակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Nissan-ը ներկայացրել էր 2027 թվականի սերնդի Nissan Z սպորտային ավտոմեքենան։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08