Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
Հայ-ռուսական համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում կընդլայնվի
04/12/2013 10:31
Կիսվել

Հայ-ռուսական համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում կընդլայնվի

Դեկտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է կլոր սեղան` «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում» թեմայով:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության բնագավառի պետական և մասնավոր հատվածի զբոսաշրջային արդյունաբերության և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նախարարությունից հայտնում են, որ կլոր սեղանի քննարկումները համակարգել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը և Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության պետ Ալեքսանդր Ռադկովը:

Կլոն սեղանի քննարկումների ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի համար զբոսաշրջության բնագավառը հանդիսանում է համագործակցության կարևոր ոլորտներից մեկը:

Ալեքսանդր Ռադկովը նշել է, որ Հայաստանի զբոսաշրջային ներուժը շատ մեծ է. Հայաստանի հաջողությունները ռուսական զբոսաշրջային շուկայում տեսանելի են և գնալով ավելի է աճում ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը երկրի նկատմամբ: Հայաստանն ունի լայն հնարավորություններ Ռուսաստանի զբոսաշրջային շուկայում պատշաճ ներկայանալու համար, իսկ ակտիվ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը կնպաստեն դրան:

Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, այդ թվում`   

– Տուրիզմը որպես տարածաշրջանի սոցիալ-մշակութային և տնտեսական զարգացման հիմք,

– Երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում` պետական և տարածաշրջանային մակարդակով,

– Տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի առաջմղումը ներքին և արտաքին շուկաներում,

– Երկու երկրների շուկաներում փոխշահավետ մարկետինգային քաղաքականության զարգացումը,

– Համագործակցությունը երկու երկրների մասնավոր հատվածների միջև,

– Զբոսաշրջության ոլորտի կրթական և կադրային ապահովման բնագավառում համագործակցությունը:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016թթ. համար համատեղ գործողությունների ծրագիրը:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49