Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՀՀ խոշոր հարկատուներ. Ակցիզային հարկ, 2026թ. հունվար-մարտին առաջատարը Գրանդ Տոբակոն է
25/06/2026 17:33
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Ակցիզային հարկ, 2026թ. հունվար-մարտին առաջատարը Գրանդ Տոբակոն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2026թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2026թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ակցիզային հարկի ծավալը մոտ 31․2 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 6․8% (+0.2 տոկոսային կետ): 2025թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 28․7 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 7%: Այսպիսով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծված ակցիզային հարկի ծավալը աճել է շուրջ 2․56 մլրդ դրամով կամ 8․9%-ով։

Առաջատար 10 ընկերությունները ակցիզային հարկի ծավալով

Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է մոտ 7․18 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 7․65 մլրդ դրամ, արձանագրելով մոտ 0․47 մլրդ դրամ կամ 6․1% անկում։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում կազմակերպությունը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 62․2%։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է մոտ 4․39 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 1․38 մլրդ դրամ, արձանագրելով 3․02 մլրդ դրամ կամ 219․1% աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 3 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 69%։

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 3․47 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 2․93 մլրդ դրամ, արձանագրելով 0․53 մլրդ դրամ կամ 18․1% աճ։ Ընկերության դիրքը իջել է 1 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 63․7%։

Սի Փի Էս Էներջի գրուպը այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․71 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 1․91 մլրդ դրամ, արձանագրելով 0․2 մլրդ դրամ կամ 10․2% անկում։ Ընկերության դիրքը իջել է 1 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 33․4%։

ՍՊՍ Սիգարոն ընկերությունը այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․2 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 1․31 մլրդ դրամ, արձանագրելով 113․8 մլն դրամ կամ 8․7% անկում։ Ընկերության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 44․7%։

Նեվիսը այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․1 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր  0․95 մլրդ դրամ, արձանագրելով 149․1 մլն դրամ կամ 15․7% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 68․7%։

Ավերսն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 0․95 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․28 մլն դրամ, արձանագրելով 0․67 մլրդ դրամ կամ 240․4% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 164 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 63․8%։

Մաքս Օիլն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 0․89 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․47 մլրդ դրամ, արձանագրելով 0․42 մլրդ դրամ կամ 89․7% աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 17 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 28․5%։

Ֆլեշն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 0․85 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․93 մլրդ դրամ, արձանագրելով 85․7 մլն դրամ կամ 9․2% անկում։ Ընկերության դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 37%։

Մեգա թրեյդ ընկերությունը այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 0․75 մլրդ դրամ ակցիզային հարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․72 մլրդ դրամ, արձանագրելով 29․5 մլն դրամ կամ 4․1% աճ։ Կազմակերպության դիրքը մնացել է անփոփոխ։ Ակցիզային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 48․7%։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45