Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
2026թ.-ի ապրիլի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
25/06/2026 20:45
Կիսվել

2026թ.-ի ապրիլի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2026թ. ապրիլի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 812,402 մարդ, այդ թվում 224,134 պետական և 594,268 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2026թ. ապրիլին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 139,014 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 129,744 է, որից պետական՝ 116,048, ոչ պետական՝ 13,696։

Մշակող արդյունաբերություն՝ 94,423 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 57,061 զբաղված, որից պետական՝ 27,738, ոչ պետական՝ 29,323։

Տեղեկատվություն և կապ՝ 46,281 աշխատակից, որից պետական՝ 2,146, ոչ պետական՝ 44,135։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 34,752 աշխատակից, որից պետական՝ 405, ոչ պետական՝ 34,347։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 44,887 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 43,992 զբաղված, որից պետական՝ 321, ոչ պետական՝ 43,671։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,523 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 26,225 աշխատակից, որից պետական՝ 372, ոչ պետական՝ 25,853։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 32,438 աշխատակից, որից պետական՝ 7,278, ոչ պետական՝ 25,160։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,751 զբաղված, որից պետական՝ 5,524, ոչ պետական՝ 1,227։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 27,036 զբաղված, որից պետական՝ 881, ոչ պետական՝ 26,155։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 25,341 աշխատակից, որից պետական՝ 10,045, ոչ պետական՝ 15,296։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 26,454 զբաղված, որից պետական՝ 4,504, ոչ պետական՝ 21,950։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 23,326 աշխատակից, որից պետական՝ 6,356, ոչ պետական՝ 16,970։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,533 աշխատակից, որից պետական՝ 1,538, ոչ պետական՝ 15,995։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,478 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,789 զբաղված, որից պետական՝ 680, որ պետական՝ 12,109։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,597 աշխատակից, որից պետական՝ 615, ոչ պետական՝ 8,982։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,260 զբաղված, որից պետական՝ 4,089, ոչ պետական՝ 3,171։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37