2026թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումը նվազել է 3․7%-ով
2026թ.-ի հունվար-մայիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7,864.7 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0․1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,134․9 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2026թ.-ի հունվար-մայիսին Հայաստանն արտահանել է 2,864.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,999.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 3․7%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 2․2%։
