Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Դավիթաշեն համայնքում «ԱրմենՏել»-ը  բացել է վաճառքի և սպասարկման 2-րդ գրասենյակը
06/12/2013 15:45
Կիսվել

Դավիթաշեն համայնքում «ԱրմենՏել»-ը բացել է վաճառքի և սպասարկման 2-րդ գրասենյակը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Դավիթաշեն համայնքում  վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին:

Ընկերությունից տեղեկացնում են, որ Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Դավիթաշենի կենտրոնական հատվածում` Տիգրան Պետրոսյան 17/8 հասցեում: Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն առանց ընդմիջման: Նոր բացված գրասենյակի աշխատանքներին զուգահեռ շարունակելու է աշխատել Դավիթաշեն համայնքի 3-րդ թաղամասի 25/1 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը:

«Համաձայն բաժանորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ռազմավարության մենք շարունակում ենք ընդլայնել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանկը` ձգտելով ավելի մոտ գտնվել յուրաքանչյուր հաճախորդի: Համոզված եմ, որ այցելելով նոր գրասենյակ մեր բաժանորդները կգնահատեն մեր ժամանակակից և հարմարավետ ձևավորումը, ջերմ միջավայրը և բարձրակարգ սպասարկումը», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը գրասենյակի բացման արարողության ժամանակ:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել գրասենյակների ցանկն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջանններում: Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում գործում է 83 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 27–ը` Երևանում:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39