Մինչև 2030թ. համաշխարհային տնտեսությանը կպահանջվի 57 տրիլիոն դոլարի ներդրում
Մինչև 2030 թվականը համաշխարհային տնտեսությանը կպահանջվեն շուրջ 57 տրիլիոն ԱՄՆ դոլարի ենթակառուցվածքային ներդրումներ: Նման տվյալներ է ներկայացրել McKinsey & Co խորհրդատվական ընկերությունը:
Ընկերության վերլուծաբանների ուսումնասիրությունների համաձայն՝ ներկայում ամբողջ աշխարհում առաջ է եկել առկա ենթակառուցվածքները փոխելու անհրաժեշտություն, ինչը ենթադրում է խոշորածավալ ներդրումներ:
Վերլուծաբանների կարծիքով, ներդրումների մեծ մասը կուղղվի ավտոմոբիլային ճանապարհների շինարարությանը, էներգետիկ նախագծերի իրականացմանն ու ջրամատակարարման ոլորտում ծախսերի ֆինանսավորմանը:
Հարկ է նշել, որ ըստ ուսումնասիրությունների՝ վերջին տարիներին աճել է մասնավոր ներդրողների հետաքրքրվածությունը ենթակառուցվածքների նկատմամբ: