Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Եվրոպայի չիպային արդյունաբերությանը մռայլ ապագա է սպասվում
03/07/2026 13:11
Կիսվել

Եվրոպայի չիպային արդյունաբերությանը մռայլ ապագա է սպասվում

Չինաստանի կողմից սահմանված արտահանման սահմանափակումները, տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունը և Եվրոպայի կիսահաղորդչային արդյունաբերության կառուցվածքային թուլությունը նշանակում են, որ Եվրոպային սպասում է «մռայլ ապագա»։ Նման եզրակացություններ են ներկայացված Եվրամիության ֆինանսական աջակցությամբ պատրաստված զեկույցում։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Եվրամիության անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (EUISS) և ֆրանսիական Institut Montaigne վերլուծական կենտրոնի պատրաստած անկախ զեկույցում նշվում է, որ Չինաստանի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների արտահանման սահմանափակումները, ինչպես նաև Թայվանի նեղուցում ռազմական հակամարտության վտանգը լուրջ սպառնալիք են համաշխարհային մատակարարման շղթաների համար։

Հետազոտության համաձայն՝ Եվրամիության խոցելիությունն ավելի է խորացնում ամերիկյան տեխնոլոգիաներից կախվածությունը, այդ թվում՝ միկրոչիպերի նախագծման ծրագրային ապահովումից։ Բացի այդ, առկա է ռիսկ, որ ԱՄՆ-ն կարող է արգելափակել Չինաստան մատակարարվող՝ ASML ընկերության արտադրած չիպերի արտադրության սարքավորումների արտահանումը։ ASML-ը Եվրոպայի ամենաբարձր շուկայական կապիտալիզացիա ունեցող ընկերությունն է։

IDram

Ներկայում ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է օրինագիծ, որը Վաշինգտոնին իրավունք կտա միակողմանիորեն արտահանման սահմանափակումներ կիրառել դաշնակից պետությունների և դրանց ընկերությունների նկատմամբ:

«Թեև Պեկինը շարունակում է մնալ գլխավոր սպառնալիքը, Վաշինգտոնից կախվածությունը, ըստ երևույթին, շատ ավելի մեծ անհանգստություն է առաջացնում Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք», – լրատվական գործակալությանը հայտնել է զեկույցի համահեղինակ, ԵՄ անվտանգության հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Յորիս Տիրը։

Եվրահանձնաժողովը ձգտում է ամրապնդել միության արդյունաբերությունն, ուստի հունիսին ներկայացրել է Chips Act 2.0 օրինագիծը, որը հիմա պետք է քննարկեն Եվրամիության օրենսդիրները։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, նախաձեռնությունը նախատեսում է խթանել Եվրոպայում արտադրված միկրոչիպերի պահանջարկն, ինչպես նաև միանալ ամերիկյան Pax Silica նախաձեռնությանը, որը միավորում է դաշնակից երկրներին՝ մատակարարման շղթաների կայունությունը համատեղ ամրապնդելու նպատակով։

Բացի Չինաստանին զսպելու նպատակով դաշնակիցների հետ համագործակցությունից, Յորիս Տիրի խոսքով՝ Եվրոպայի համար «միակ կենսունակ ճանապարհը» սեփական արդեն գոյություն ունեցող ուժեղ կողմերի վրա հենվելն է, մասնավորապես՝ ASML ընկերության կողմից չիպերի արտադրության սարքավորումների արտադրությունը, որպեսզի ամրապնդվեն Եվրոպայի բանակցային դիրքերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23