Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կայացել է Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 14-րդ նիստը
10/12/2013 12:04
Կիսվել

Կայացել է Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 14-րդ նիստը

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 14-րդ նիստը:

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորել են ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստի շրջանակներում քննարկվել է երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվել են այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության զարգացումները՝ Վիլնյուսի գագաթաժողովի համատեքստում, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը, այդ շրջանակներում Եվրախորհրդի-Եվրամիության համագործակցությունը։ Նիստին անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:

«Հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա, մենք ցանկանում ենք զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն արտացոլված է Վիլնյուսյան գագաթաժողովի` Հայաստնի և ԵՄ միջև Համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև Բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ մեր փոխանակած նամակներում», – ասել է նախարար Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը և դատական համակարգի կատարելագործումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարումը, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստան – Եվրոպական Միություն ընդհանուր օրակարգի կարևոր բաղադրիչներն են, և ԵՄ շարունակական աջակցությունը կարող է գործիք հանդիսանալ` Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին ԵՄ հետ կնքված համաձայնագրերը անցել են վավերացման գործընթացը և ուժի մեջ կմտնեն 2014թ. հունվարից: Հայաստանը ակնկալում է մեկնարկել Եվրամիության հետ համապատասխպան գործընթաց՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ, որը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից Արձանագրության ստորագրումը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին` մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ տարբեր Գործակալությունների հետ։ Հայաստանը նաև շահագրգիռ է ԵՄ հետ խորացնել ոլորտային համագործակցությունը, քայլեր ձեռնարկել առավել բարենպաստ միջավայրի կայացման համար՝ ներդրումների խրախուսման և առևտրատնտեսական կապերի ընդլայման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ հիմնվելով համատեղ ձեռք բերված արդյունքների վրա հարկավոր է աշխատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության իրավական շրջանակը հստակեցնելու համար։

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները` նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը, Նախագահների հանձնարարությամբ Կիևում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների քննարկումների արդյունքները:

Եվրոպացի պաշտոնյաները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի Նախագահներ հանդիպումների վերսկսումը, և վերահաստատեցին աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45