Բիզնես

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Մատչելի Kia Niro-ն այլևս էլեկտրական չէ
06/07/2026 11:15
Կիսվել

Մատչելի Kia Niro-ն այլևս էլեկտրական չէ

2027 թվականի Kia Niro քրոսովերն առանձնանում է թարմացված արտաքինով։ Առջևի հատվածում տեղադրված են ավելի արտահայտիչ լուսարձակներ, որոնք գտնվում են հսկայական օդամուտքի երկու կողմերում։ Այն լայն սև գոտով բաժանված է երկու հատվածի։ Հետևի մասը ստացել է ավելի լակոնիկ դիզայն և նորացված բամպեր։

Սրահում հիմնական փոփոխությունը մեծ կորացված էկրանն է, որը միավորում է թվային գործիքային վահանակն ու սենսորային մուլտիմեդիա էկրանը։ Երկուսի անկյունագիծը հասնում է 12.3 դյույմի։ Niro-ի բազային տարբերակներում տեղադրվում են ավելի փոքր էկրաններ։ Բացի այդ, քրոսովերը ստացել է նոր ղեկ։

Ռեգո Ինշուրանս

Կորեական մոդելը համալրվել է բախումների կանխարգելման համակարգի արդիականացված տարբերակով, որն այժմ կարող է հայտնաբերել խոչընդոտներ նաև խաչմերուկներում՝ հետիոտների, հեծանվորդների և այլ ավտոմեքենաների տեսքով։ Գոտում երթևեկության պահպանման ստանդարտ համակարգը համալրվել է նոր սենսորով, որը վերահսկում է, թե ինչպես է վարորդը կառավարում ղեկը։ Niro-ի բարձրակարգ համալրումներում հասանելի են նաև շուրջտեսության տեսախցիկներ, կույր գոտիների վերահսկման համակարգ և մայրուղով երթևեկության օգնական։

Քրոսովերի շարժիչի ծածկի տակ տեղադրված է 1.6-լիտրանոց բենզինային շարժիչ, որն աշխատում է կոմպակտ էլեկտրաշարժիչի հետ համատեղ։ Համակցված հզորությունը կազմում է 141 ձիաուժ, իսկ առավելագույն ոլորող մոմենտը՝ 265 Նմ։ Ուժային համակարգը զուգակցվում է 6-աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ։

Kia-ն հայտնել է, որ Niro-ի կախոցը վերակարգավորվել է, ինչի շնորհիվ բարձրացել է ընթացքի հարմարավետությունը և սրահում նվազել է աղմուկի մակարդակը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67