2026թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում գինու արտադրությունը աճել է 13․5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2,695.1 հազար լիտր գինի, որից 419.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալներն աճել են 13․5%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը աճել է 9%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 29․6%-ով և կազմել 779.8 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 8․5%-ով և կազմել 471.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 18․8%-ով՝ կազմելով 12,491.3 հազար լիտր։
