Ռուսաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը մայիսին աճել է մինչև 14.2 մլրդ դոլար
Ռուսաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը 2026 թվականի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 6.776 մլրդ դոլարով և կազմել 14.154 մլրդ դոլար։ Այս մասին վկայում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները։
2026 թվականի ապրիլի համեմատ ցուցանիշն աճել է 3.148 մլրդ դոլարով։
Մայիսին Ռուսաստանի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 10.486 մլրդ դոլարով՝ հասնելով 42.891 մլրդ դոլարի։
Միաժամանակ ներմուծումը նույնպես աճել է՝ 3.71 մլրդ դոլարով, և կազմել 28.737 մլրդ դոլար։
