Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Tesla-ի եռամսյակային եկամուտն աճել է 26%-ով, սակայն զուտ շահույթը զիջել է կանխատեսումներին
23/07/2026 18:26
Կիսվել

Tesla-ի եռամսյակային եկամուտն աճել է 26%-ով, սակայն զուտ շահույթը զիջել է կանխատեսումներին

Ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը 2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելացրել է իր եկամուտը 26%-ով, սակայն զուտ շահույթը նվազել է 5%-ով։

Հաշվետու ժամանակահատվածում ընկերության եկամուտը կազմել է 28.24 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22.5 միլիարդ դոլարի համեմատ։ LSEG-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 25.71 միլիարդ դոլարի ցուցանիշ։

Tesla-ի զուտ շահույթը նվազել է՝ նախորդ տարվա 1.17 միլիարդ դոլարից հասնելով 1.11 միլիարդ դոլարի։ Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը նվազել է 0.33 դոլարից մինչև 0.32 դոլար։ Ճշգրտված շահույթը կազմել է 0.33 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ զգալիորեն զիջելով փորձագետների 0.51 դոլարի կոնսենսուսային կանխատեսմանը։

Ռեգո Ինշուրանս

Ավտոմոբիլային հատվածի եկամուտն աճել է 23%-ով՝ հասնելով 20.52 միլիարդ դոլարի, էներգիայի արտադրության և կուտակման հատվածում՝ 13%-ով՝ հասնելով 3.14 միլիարդ դոլարի, իսկ ծառայությունների ոլորտում եկամուտը կտրուկ աճել է՝ 50%-ով, մինչև 4.58 միլիարդ դոլար։

Անցած եռամսյակում ընկերության էլեկտրամոբիլների մատակարարումներն աճել են 25%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 480 126 ավտոմեքենա։ Արտադրության ծավալն աճել է 10%-ով՝ հասնելով 451 758 մեքենայի։

Tesla-ի գործառնական ծախսերն աճել են 47%-ով՝ հասնելով 4.35 միլիարդ դոլարի՝ ընկերության կողմից արհեստական բանականության ոլորտում, ինչպես նաև այլ հետազոտությունների և մշակումների ուղղություններում կատարված խոշոր ներդրումների ֆոնին։ Գործառնական շահույթի մարժան նվազել է՝ նախորդ տարվա 4.1%-ից հասնելով 1.4%-ի։

Գլխավոր ֆինանսական տնօրենը նախազգուշացրել է, որ գործառնական ծախսերը կշարունակեն աճել 2026 թվականին և հետագայում ևս։ Նրա խոսքով՝ հումքի գների աճը և տոկոսադրույքների փոփոխություններն ազդում են ընկերության ծախսերի վրա։

Tesla-ի կապիտալ ներդրումները երկրորդ եռամսյակում աճել են 2.4 անգամ՝ հասնելով 5.8 միլիարդ դոլարի, ինչի հետևանքով ընկերությունն առաջին անգամ վերջին երկու տարվա ընթացքում գրանցել է բացասական ազատ դրամական հոսք՝ -1.1 միլիարդ դոլարի չափով։ Ապրիլին ընկերությունը կապիտալ ներդրումների տարեկան ծրագիրը բարձրացրել էր մինչև 25 միլիարդ դոլար։

2026 թվականի սկզբից Tesla-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 16.8%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28