Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 100.67+4.74 WTI - 91.94+4.08
COMEX:  GOLD - 4046.60-1.78 SILVER - 57.80-3.70
COMEX:  PLATINUM - 1592.00-4.30
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.79+0.46 EUR/GBP - 1.1378-0.43
FOREX:  EUR/USD - 1.1378-0.43 GBP/USD - 1.3312-0.57
STOCKS RUS:  RTSI - 861.82+0.50
STOCKS US: DOW JONES - 51711.65-0.97 NASDAQ - 25137.69-2.15
STOCKS US: S&P 500 - 7408.30-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10639.17-0.73 CAC40 - 8299.09-1.64
STOCKS EUR:  DAX - 24763.12-1.56
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
Մեծ Բրիտանիայի տնտեսության՝ հունիսյան անոմալ շոգից կրած վնասները գնահատվել են 1.5 մլրդ դոլար
24/07/2026 11:05
Կիսվել

Մեծ Բրիտանիայի տնտեսության՝ հունիսյան անոմալ շոգից կրած վնասները գնահատվել են 1.5 մլրդ դոլար

Բրիտանիայի տնտեսության՝ հունիսյան ռեկորդային շոգի հետևանքով կրած կորուստները գնահատվում են 1.15 մլրդ ֆունտ ստեռլինգ (1.5 մլրդ դոլար)։ Այս մասին վկայում են երկրի գրեթե 2000 բնակչի շրջանում անցկացված հարցման հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները։

Անոմալ շոգն անդրադարձել է բրիտանացիների աշխատանքային ժամանակի վրա․ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում, երբ Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանի ռեկորդները գրանցվում էին գրեթե ամեն օր, նրանք միջինում 30 րոպե ավելի քիչ են աշխատել, քան սովորաբար։ Հարցվածներն արձանագրել են նաև քնի որակի վատթարացում և առողջական այլ խնդիրներ։

«Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երկիրը դեռևս բավարար չափով պատրաստ չէ կլիմայի փոփոխություններին», – նշել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Գրանթեմի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Էլիզաբեթ Ռոբինսոնը։

Հետազոտության հեղինակները մատնանշում են գրասենյակային շենքերում և հասարակական տրանսպորտում օդորակման համակարգերի բացակայությունը, ինչպես նաև տարբեր սահմանափակումները, որոնք դժվարացնում են բնակելի շենքերում օդորակիչների տեղադրումը։

Նրանց հաշվարկներով՝ հունիսյան շոգը Անգլիայում և Ուելսում դարձել է շուրջ 2700 հավելյալ մահվան պատճառ։

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52