Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Եվրահանձնաժողովը Google-ին 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել ԵՄ թվային շուկաների մասին օրենքը խախտելու համար
24/07/2026 16:45
Կիսվել

Եվրահանձնաժողովը Google-ին 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել ԵՄ թվային շուկաների մասին օրենքը խախտելու համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է Google-ի նկատմամբ ընդհանուր 890 միլիոն եվրոյի տուգանք կիրառելու մասին՝ Թվային շուկաների մասին օրենքի (Digital Markets Act, DMA) պահանջները խախտելու համար։

ԵՀ-ի հաղորդագրության համաձայն՝ Google-ը խախտել է DMA-ն՝ նախապատվություն տալով սեփական ծառայություններին Google Search-ի որոնման արդյունքներում, ինչպես նաև սահմանափակելով այն ընկերություններին, որոնք օգտատերերին ուղղորդում էին դեպի Google Play-ից դուրս գործող այլընտրանքային, հաճախ ավելի էժան գնման հարթակներ։

Այս խախտումների համար Եվրահանձնաժողովը ընկերությանը սահմանել է համապատասխանաբար 460 միլիոն եվրո և 430 միլիոն եվրո տուգանք։

ԵՀ-ի գործադիր փոխնախագահ, ԵՄ տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերով պատասխանատու Հեննա Վիրկունենը հայտարարել է, որ որոշումները հաստատում են DMA-ի կիրառման վճռականությունը՝ բիզնեսն ու նորարարությունը պաշտպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ Google-ը վնասում է մրցակից ծառայություններին՝ ներառյալ գնումների, հյուրանոցների, տրանսպորտի և սպորտային արդյունքների հարթակներին, քանի որ որոնման արդյունքներում նրանց չի ապահովում նույն տեսանելիությամբ, ինչ սեփական ծառայություններին։ Բացի այդ, ընկերությունը սահմանափակել է հավելվածների մշակողների հնարավորությունը՝ հաճախորդներին ավելի շահավետ առաջարկներ ներկայացնելու Google Play-ից դուրս։

IDram

Իր հերթին, ԵՀ-ի գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերան, որը պատասխանատու է մրցունակության հարցերի համար, նշել է, որ Google-ը չի ապահովել Թվային շուկաների մասին օրենքի արդյունավետ կատարումը, ուստի ընդունվել են «վճռական, բայց հավասարակշռված» միջոցներ։ Նրա խոսքով՝ լավագույն ծառայությունները պետք է հաջողեն իրենց որակի, այլ ոչ որոնողական համակարգի սեփականատիրոջ առավելության շնորհիվ, իսկ եվրոպացի սպառողները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալ առավել շահավետ առաջարկների մասին՝ անկախ նրանից, թե Google Play-ը դրանցից միջնորդավճար ստանում է, թե ոչ։

Եվրահանձնաժողովը պարտավորեցրել է Google-ին 60 օրվա ընթացքում վերացնել խախտումները։ Ընկերությունը պետք է ապահովի որոնման արդյունքներում երրորդ կողմի ծառայությունների նկատմամբ արդար և ոչ խտրական վերաբերմունք, ինչպես նաև հնարավորություն տա Google Play-ի միջոցով հավելվածներ տարածող մշակողներին ազատորեն գովազդել իրենց առաջարկները և պայմանագրեր կնքել օգտատերերի հետ՝ ինչպես հավելվածների խանութի ներսում, այնպես էլ դրանից դուրս։

Եթե Google-ը չկատարի որոշումները սահմանված ժամկետում, Բրյուսելը զգուշացրել է, որ ընկերությանը կարող են սպառնալ պարբերական տուգանքներ՝ մինչև համաշխարհային տարեկան շրջանառության 5%-ի չափով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58