2026թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումը նվազել է 6․7%-ով
2026թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 9,570.9 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0․1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,708․3 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2026թ.-ի հունվար-հունիսին Հայաստանն արտահանել է 3,431.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 6,139.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 6․7%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 4%։
