Ֆինանսական

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Business Insider-ը հաշվարկել է, թե որքան արժե Սպիտակ տան պահպանումը
29/07/2026 13:16
Կիսվել

Business Insider-ը հաշվարկել է, թե որքան արժե Սպիտակ տան պահպանումը

132 սենյակ, 35 լոգասենյակ և խոհանոց, որտեղ կարելի է ընթրիք պատրաստել 140 հյուրի համար․ Սպիտակ տան պահպանումը բավականին ծախսատար է։ Business Insider-ը կազմել է նստավայրի պահպանման ծախսերի ցանկը՝ հիմնվելով ԱՄՆ-ի կառավարման և բյուջեի գրասենյակի տվյալների և պետական ծախսերի վերաբերյալ տեղեկատվության վրա։

Ինչպես նշում է հրատարակությունը, Սպիտակ տան ծախսերը, որպես կանոն, ֆինանսավորվում են հարկատուների միջոցներով՝ Կոնգրեսի կողմից հատկացվող բյուջետային միջոցների հաշվին։

Ստորև ներկայացված են Սպիտակ տան պահպանման ծախսերի որոշ հոդվածներ։

Նստավայրի սպասարկող անձնակազմ

Բատլերները, սպասուհիները, խոհարարները, դռնապանները, ծաղկավաճառները, էլեկտրիկները և այլ աշխատակիցներ ապահովում են Սպիտակ տան աշխատանքը՝ նախագահական նստավայրի գլխավոր կառավարչի ղեկավարությամբ։

Սպիտակ տան պատմական ասոցիացիայի տվյալներով՝ նախագահի նստավայրում աշխատում է մոտ 90-100 մարդ։

Ինչպես գրում է BI-ն, 2025 ֆինանսական տարում նստավայրի անձնակազմի աշխատավարձերի վճարման պարտավորությունները կազմել են մոտ 9 մլն դոլար։ Այդ գումարից մոտ 8 մլն դոլարը բաժին է ընկել մշտական հաստիքային աշխատակիցներին, իսկ մոտ 1 մլն դոլարը՝ մյուս աշխատողների աշխատանքի վարձատրությանը։ Բացի այդ, աշխատակիցների սոցիալական վճարների գծով պարտավորությունները կազմել են մոտ 3 մլն դոլար։

OMB-ի գնահատմամբ՝ 2026 ֆինանսական տարում աշխատավարձերի և սոցիալական վճարների ծախսերը կմնան մոտավորապես նույն մակարդակի վրա։ 2027 ֆինանսական տարվա համար առաջարկվում է մոտ 11 մլն դոլար հատկացնել աշխատավարձերին և 4 մլն դոլար՝ սոցիալական վճարներին։

Կոմունալ ծառայություններ և տնտեսական ծախսեր

Ըստ BI-ի՝ 2025 ֆինանսական տարում կապի, կոմունալ ծառայությունների և այլ վարչական կարիքների ծախսերը կազմել են մոտ 1 մլն դոլար։ Եվս մոտ 1 մլն դոլար ուղղվել է նյութերի և տնտեսական պարագաների ձեռքբերմանը։

OMB-ի գնահատմամբ՝ այդպիսի գումարներ նախատեսված են 2026 և 2027 ֆինանսական տարիների համար։

Նախագահի աշխատավարձը

Նախագահի տարեկան աշխատավարձը սահմանված է 400 հազար դոլարի չափով։ Բացի այդ, ներկայացուցչական ծախսերի համար նրան տարեկան տրամադրվում է 50 հազար դոլար:

Սպիտակ տան աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը

Ինչպես գրում է BI-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան աշխատակազմի վերաբերյալ Կոնգրեսին ներկայացվող տարեկան զեկույցը, 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սպիտակ տան աշխատակազմում աշխատում էր 411 մարդ, այդ թվում՝ 365 մշտական և 46 գործուղված աշխատակից։

2026 ֆինանսական տարվա համար Կոնգրեսը 78.9 մլն դոլար է հատկացրել Սպիտակ տան աշխատակազմի պահպանման և դրա գործունեության ապահովման համար:

Սպիտակ տան աշխատակազմի աշխատակիցների սոցիալական վճարները

Ծախսերի մեկ այլ խոշոր հոդված են աշխատակիցների սոցիալական վճարները, այդ թվում՝ բժշկական ապահովագրությունը, կյանքի ապահովագրությունը և կենսաթոշակային ապահովումը։

Ինչպես գրում է BI-ն, 2025 ֆինանսական տարում Սպիտակ տան աշխատակազմը քաղաքացիական ծառայողների սոցիալական վճարների գծով կատարել է մոտ 15 մլն դոլարի պարտավորություններ։ OMB-ն այդ ծախսերը 2026 ֆինանսական տարում գնահատում է մոտ 16 մլն դոլար և առաջարկում է 2027 թվականին դրանք պահպանել նույն մակարդակի վրա։

Բացի այդ, 2025 ֆինանսական տարում Սպիտակ տան աշխատակազմը մոտ 1 մլն դոլար է ծախսել նախկին աշխատակիցների սոցիալական վճարների համար։

Գործուղումներ և տրանսպորտային ծախսեր

Ըստ BI-ի՝ 2025 ֆինանսական տարում Սպիտակ տան աշխատակազմը մոտ 3 մլն դոլարի պարտավորություններ է ստանձնել ծառայողական գործուղումների և աշխատակիցների տեղափոխման ծախսերի համար։ OMB-ն այդ ծախսերը 2026 ֆինանսական տարում գնահատում է 4 մլն դոլար և առաջարկում է 2027 թվականին դրանք պահպանել նույն մակարդակի վրա։

Սպիտակ տան աշխատակազմի գործունեության ապահովում

Ինչպես նախագահի նստավայրի դեպքում, Սպիտակ տան աշխատակազմի նյութերի և տնտեսական պարագաների ծախսերը 2025 ֆինանսական տարում կազմել են 1 մլն դոլար, գրում է BI-ն։ Հոդվածի համաձայն՝ նույն չափի գումարներ նախատեսված են 2026 թվականի համար և առաջարկվում են նաև 2027 թվականի համար։

Հրատարակության տվյալներով՝ տպագրական ծառայությունների և փաստաթղթերի բազմացման ծախսերը նույնպես կազմել են 1 մլն դոլար։

2025 ֆինանսական տարում կապի, կոմունալ ծառայությունների և այլ վարչական կարիքների ծախսերը հասել են 2 մլն դոլարի։ 2026 ֆինանսական տարվա համար OMB-ն դրանք գնահատում է 1 մլն դոլար, և նույն գումարն առաջարկվում է նախատեսել նաև 2027 թվականի համար։

Այս ծախսերի մեջ, մասնավորապես, ներառված են բաժանորդագրությունները և մեդիածառայությունները։ Դաշնային ծախսերի մասին հաշվետվությունները ցույց են տալիս, որ 2026 ֆինանսական տարում Bloomberg-ի բաժանորդագրության համար ծախսվել է 58 294 դոլար, իսկ երաժշտական ծառայությունների համար՝ 25 հազար դոլար։

Վերանորոգում և վերականգնում

2026 ֆինանսական տարվա համար Կոնգրեսը մոտ 2.5 մլն դոլար է հատկացրել Սպիտակ տան ընթացիկ վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման, անվտանգության և աշխատանքի պաշտպանության ապահովման, ինչպես նաև կանխարգելիչ սպասարկման նպատակով։

Անվտանգություն

Սպիտակ տան պահպանության ծախսերը ֆինանսավորվում են ԱՄՆ Գաղտնի ծառայության ընդհանուր բյուջեի շրջանակում։

BI-ի տվյալներով՝ 2026 ֆինանսական տարվա համար Կոնգրեսը Գաղտնի ծառայությանը հատկացրել է մոտ 3.25 մլրդ դոլար, որից մոտ 1.4 մլրդ դոլարը նախատեսված է անմիջականորեն պահպանվող անձանց և օբյեկտների անվտանգության ապահովման միջոցառումների համար։ Այս միջոցները ծածկում են Գաղտնի ծառայության ամբողջ գործունեությունը և ոչ միայն Սպիտակ տան պահպանության ծախսերը

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03