Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Հայաստանի մաքսային ծառայությունը համալրվել է ռենտգենյան զննման ժամանակակից համակարգով
23/12/2013 09:56
Կիսվել

Հայաստանի մաքսային ծառայությունը համալրվել է ռենտգենյան զննման ժամանակակից համակարգով

Չինաստանի կառավարության և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գործակցության արդյունքում Հայաստանի մաքսային ծառայությունը համալրվել է ռենտգենյան զննման գերժամանակակից համակարգով:

ՊԵԿ-ից հայտնում են, որ նման տեխնիկական բնութագրերով ռենտգենյան սարքավորում Հայաստանը ձեռք է բերում առաջին անգամ:

ՊԵԿ-ում վստահ են, որ ռենտգենային զննման գերժամանակակից այս համակարգի կիրառումը թույլ կտա զգալի բարձրացնել մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը:

Սարքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն տարբերվում է մաքսային ծառայությունում, մասնավորապես, Մեղրիի և Բագրատաշենի մաքսակետերում գործող նմանատիպ սարքավորումներից:

ՊԵԿ Մաքսային հսկողության սարքավորումների և կապի շահագործման ու սպասարկման բաժնի պետ Արտակ Գալստյանի խոսքերով, այս սարքը շարժական է, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության համակարգը շահագործել մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այդ թվում` մաքսակետերում, մաքսային պահեստներում և, ընդհնարապես, ցանկացած վայրում:

Սարքը կարող է աշխատել էլեկտրասնուցմամբ, իսկ 40 Կվտ հզորությամբ դիզելային գեներատորի շնորհիվ` նաև ինքնավար: Համակարգը հնարավորություն է տալիս ռենտգենյան սկանավորման միջոցով արագ և ճշգրիտ ստուգել բեռնատարների, բեռնարկղների պարունակությունն, ինչպես նաև դրանց համապատասխանությունը մաքսային հայտարարագրի, բեռն ուղեկցող փասթաթղթերի հետ:

Ըստ Արտակ Գալստյանի, շուրջօրյա ռեժիմով` սարքն ունակ է մեկ ժամում զննելու մինչև 4.6 մ բարձրությամբ և 2.6 մ լայնությամբ 15-20 բեռնատար, սկանավորման արագությունը կազմում է 0.2-0.4 մ/վրկ, ընդ որում, մեկ քայլով կարող է սկանավորել հաջորդաբար կանգնած մինչև 4 բեռնատար: Աշխատանքային տարածքը հսկվում է ահազանգման հատուկ համակարգով:

ՊԵԿ-ում վստահ են, որ հաշվի առնելով հայ-վրացական սահմանին շրջանցիկ ճանապարհների առատությունը` նմանատիպ շարժական սարքի օգնությամբ հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքարել նաև մաքսանենգ բեռնափոխադրողների դեմ:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73