Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Էլեկտրամոբիլները շարունակում են գրավել Չինաստանի ավտոմոբիլային շուկան
13/08/2026 14:57
Կիսվել

Էլեկտրամոբիլները շարունակում են գրավել Չինաստանի ավտոմոբիլային շուկան

Չինաստանի ավտոմոբիլային շուկայում շարունակվում է էլեկտրամոբիլների մասնաբաժնի սրընթաց աճը։ Միևնույն ժամանակ, փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում վաճառքների առաջատարներն են դարձել տեղական ապրանքանիշերը և ամերիկյան Tesla-ն: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաներին բաժին է ընկել վաճառված նոր մեքենաների 65.1%-ը, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա 54% ցուցանիշը։

Այս վեց ամիսների ընթացքում Չինաստանում ամենահայտնի ավտոմեքենան է դարձել Geely ընկերության էլեկտրական հեչբեք Xingyuan-ը։ Դրա վաճառքները հասել են գրեթե 197.5 հազար միավորի, իսկ արժեքը չի գերազանցում 100 հազար յուանը (մոտ 14.8 հազար դոլար)։ Երկրորդ տեղը վստահորեն զբաղեցրել է Tesla-ի Model Y քրոսովերը՝ ավելի քան 180 հազար վաճառված ավտոմեքենայի արդյունքով, չնայած դրա ավելի բարձր գնին՝ 263.5 հազարից մինչև 313.5 հազար յուան։ Միևնույն ժամանակ, չինական BYD հսկան իր Yuan UP ամենագնացով հայտնվել է միայն հինգերորդ տեղում՝ վաճառելով մոտ 97.7 հազար ավտոմեքենա։ Ընդ որում՝ ընկերության մարդատար ավտոմեքենաների ընդհանուր վաճառքները տարվա առաջին կիսամյակում նվազել են ավելի քան 10%-ով։

Ռեգո Ինշուրանս

Ավանդական արտասահմանյան ավտոարտադրողներից առաջատարների տասնյակում հայտնվել է միայն գերմանական Volkswagen ընկերությունը։ Նրա կոմպակտ բենզինային Lavida ավտոմեքենան վաճառքների վարկանիշում զբաղեցրել է իններորդ հորիզոնականը՝ տեղակայվելով Leapmotor-ի էլեկտրական A10 ամենագնացի և Geely-ի բենզինային Boyue L-ի միջև։

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում մարդատար ավտոմեքենաների վաճառքները տարեսկզբից մինչև հուլիս նվազել են 20.3%-ով, իսկ նույն ժամանակահատվածում նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների իրացումը կրճատվել է 12.5%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01