Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՕՊԵԿ-ը ներկայացրել է նավթային շուկայի օգոստոսյան զեկույցը
13/08/2026 14:45
Կիսվել

ՕՊԵԿ-ը ներկայացրել է նավթային շուկայի օգոստոսյան զեկույցը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) օգոստոսյան զեկույցը ներկայացնում է նավթային շուկայի պահանջարկի, առաջարկի և հավասարակշռության հիմնական ցուցանիշները, ինչպես նաև «սև ոսկու» շուկայի զարգացման նոր կանխատեսումները։

ՕՊԵԿ+-ի այն երկրները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին, 2026 թվականի հուլիսին օրական ավելացրել են արդյունահանումը 1.383 մլն բարելով։ Առանց Լիբիայի, Իրանի, Վենեսուելայի և ՕՊԵԿ-ից դուրս եկած ԱՄԷ-ի, դաշինքի երկրների արտադրությունը կազմել է օրական 28.928 մլն բարել։ ՄիաժամանակՕՊԵԿ+-ը երկարաձգել է նախկինում թույլ տրված գերարդյունահանման փոխհատուցման ժամկետը մինչև 2026 թվականի վերջ։

Հուլիսին ՕՊԵԿ+-ի անդամներից արդյունահանումն ավելացրել են Ալժիրը, Իրաքը, Քուվեյթը և Սաուդյան Արաբիան, իսկ Օմանը, Ղազախստանը և Ռուսաստանը՝ կրճատել։ Սահմանափակումներից ազատված երկրներում աճ է գրանցվել Լիբիայում, Իրանում և Վենեսուելայում, մինչդեռ ՕՊԵԿ-ից դուրս եկած ԱՄԷ-ն կրճատել է արդյունահանումը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։ Ռուսաստանը հուլիսին արդյունահանել է օրական 8.887 մլն բարել՝ հունիսի համեմատ 6 հազար բարելով պակաս։

Մատակարարումների մասով Ռուսաստանը հունիսին կրկին դարձել է Հնդկաստանի խոշորագույն նավթամատակարարը՝ արտահանելով օրական 2.2 մլն բարել։ Չինաստանում նույնպես Ռուսաստանը պահպանել է առաջատար դիրքը՝ ապահովելով ներմուծվող նավթի 28%-ը, մինչդեռ Բրազիլիայի և Սաուդյան Արաբիայի մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար 14% և 12%։ Միաժամանակ ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի նավթի ընդհանուր ներմուծումը նվազել է։

ՕՊԵԿ-ը նվազեցրել է 2026 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը՝ ակնկալելով, որ պահանջարկը կավելանա օրական 0.6 մլն բարելով և կհասնի 105.74 մլն բ/օր-ի։ Միևնույն ժամանակ 2027 թվականի համար կազմակերպությունը բարձրացրել է կանխատեսումը՝ սպասելով օրական շուրջ 2.2 մլն բարելի աճի, որի հիմնական մասը կապահովեն ՏՀԶԿ-ից դուրս գտնվող երկրները։

Միաժամանակ ՕՊԵԿ-ը պահպանել է 2026 և 2027 թվականների համար ՕՊԵԿ+-ից դուրս գտնվող երկրների հեղուկ ածխաջրածինների արդյունահանման աճի կանխատեսումը՝ օրական 0.6 մլն բարելի մակարդակում։ Ըստ կազմակերպության՝ առաջիկա տարիներին աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն Բրազիլիան, ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, իսկ 2027 թվականին՝ նաև Քաթարը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52