Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
«ԱրմենՏել»-ը և Մանկական զարգացման հիմնադրամը երեխաներին պարգևել են Ամանորյա տոն
26/12/2013 15:09
Կիսվել

«ԱրմենՏել»-ը և Մանկական զարգացման հիմնադրամը երեխաներին պարգևել են Ամանորյա տոն

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) շնորհավորել է Մանկական զարգացման հիմնադրամի սաների Ամանորը՝ կազմակերպելով տոնական միջոցառում երեխաների համար։

Հիմնադրամի հետ համատեղ՝ «ԱրմենՏել»  ընկերության աշխատակիցները և ղեկավարությունը հանձնել են նվերներ, զարդարել են տոնածառը և պատրաստել խաղալիքներ` գրելով իրենց բարեմաղթանքները։

Հիմնադրամի սաներն, ովքեր հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են, հյուրերի համար պատրաստել են տոնական ներկայացում՝ բեմադրված իտալացի գրող Ա. Մորավիայի հեքիաթների հիման վրա:

«Երեխաների կողմից ամենաշատ սիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է երեխաներին պարգևել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն և իրականացնել նրանց ցանկությունները։ Որպես կանոն հատուկ կարիքներ ունեցող երեխաներն ավելի շատ են զգում այս ամենի կարիքը և մենք փորձում ենք նրանց կյանքը դարձնել ավելի լավն ոչ միայն տոների նախաշեմին, այլ նաև ողջ տարվա ընթացքում»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Յուրաքանչյուր տարվա ավարտին մտորում ենք ձեռքբերումների ու մարտահրավերների մասին: 2013 թվականին Մանկական զարգացման հիմանդրամի և «ԱրմենՏել»–ի  համագործակցությունը յուրօրինակ ձեռքբերում էր և լուրջ մարտահրավեր մեր ասելքն ասելու համար: Քանի որ հասարակությանն ասվել է շատ կարևոր մի բան, որը փոխում է վերաբերմունք, մոտեցում և իհարկե հանարավորութուն է տալիս ծրագրում ընդգրկված  շատ երեխաների զգալ իենց բավարարված ու երջանիկ: Մենք դեռ անելիքներ ունենք և նման նախաձեռնությունները պետք է վարակիչ դառնան մեր հասարակությունում», – ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ «ԱրմենՏել»  ընկերությունը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ՝ նպաստելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ Մանկական թատերախումբը բաղկացած է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92